Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մարտի 5-9-ին տեղական 19 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «ITB» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, թե նախատեսվում է, որ առաջատար այս ցուցահանդեսին այս տարի կմասնակցեն 180 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային գործակալություններ եւ ավելի քան 170 հազար այցելուներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր եւ քարտեզներ գերմաներենով:

Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է: