Ռուսաստանին մեղադրում են գործողությունների ոչ լեգիտիմության մեջ, սակայն պետք է հիշեցնել Իրաքում, Լիբիայում ԱՄՆ գործողությունների մասին, որտեղ նրանք գործել են առանց որեւէ արտոնության: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր գործընկերնրը միշտ հստակ ու պարզորոշ ձեւակերպում են իրենց աշխարհաքաղաքական շահերը: Հետո փորձում են իրենց ենթարկեցնել ամբողջ աշխարհը, իսկ ովքեր չեն ենթարկվում՝ սկսում են «բզել»,-հայտարարել է Պուտինը, ընդգծելով, որ Ռուսաստանի գործողութունները լիովին համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին, ապա Պուտինի խոսքով՝ այդ պատժամիջոցների հետեւանքների մասին պետք է մտածեն նրանք, ովքեր պատրաստվում են գործի դնել դրանք: «Պատժամիջոցները փոխադարձ վնաս կհասցնեն, այդ մաիսն պետք է մտածել: Մեր հասցեին հնչած ցանկացած սպառնալիք համարում ենք ոչ արդյունավետ ու վնասակար»:



























