Ուկրաինայում տեղի է ունեցել իշխանության զինված զավթում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Գնահատականը միայն մեկը կարող է լինել՝ իշխանության զինված զավթում: Դրա հետ ոչ ոք չի վիճում: Ինձ մի հարց է հետաքրքրում՝ ինչի համար է դա արվել»,-ասել է Պուտինը: Ըստ նրա՝ Յանուկովիչը ԱԳ նախարարի միջնորդությամբ փետրվարի 21-ին արդեն ստրագրել էր համաձայնագիր, որի համաձայն հանձնել էր իշխանությունը՝ համաձայնելով ընդդիմության բոլոր  պահանջներին՝ խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններ ու 2004թ սահմանադրությանը վերադարձ:

Պուտինի կարծիքով՝ Ուկրաինայում հեղափոխական իրավիճակը շարունակվում է անկախության առաջին իսկ օրերից: