Զորակոչի ընթացակարգի եւ զինվորական ծառայության առանձնահատկությունների վերաբերյալ անվճար մասնագիտական իրավաբանական խորհրդատվությունն այժմ տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին:
Ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թ. մարտի 1-ին եւ կիրականացվի մինչեւ ս.թ. նոյեմբերը, միտված է զինվորական ծառայության յուրաքանչյուր փուլի իրավական ասպեկտների շուրջ իրազեկվածության բարձրացմանը՝ տրամադրելով ապագա եւ ներկա զինծառայողներին եւ նրանց ծնողներին ամբողջական իրավաբանական խորհրդատվություն զորակոչի, զինծառայության եւ հետզորակոչային հարցերի վերաբերյալ:
Իրավաբանական խորհրդատվությունը կտրամադրվի Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնում, որը գտնվում է Մոսկովյան 37, բն. 14 հասցեում (Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի հարեւանությամբ): Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, նախապես պետք է զանգահարեն 583804 հեռախոսահամարով՝ հանդիպում նշանակելու համար: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10.00-ից մինչեւ 17.00-ը:
Ծրագիրն իրականցվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ պաշտպանության նախարարության 2014թ.-ի համագործակցության պլանի շրջանակներում:


























