Վիկտոր Յանուկովիչը քաղաքական ապագա չունի, եւ նրա ճակատագրում մենք մասնակցություն ունեցել ենք միայն մարդասիրական դրդումներից ելնելով: Այդ մասին մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կարծում եմ՝ նրան այնտեղ պարզապես կսպանեին: Նա չէր հրաժարվել ստորագրել եվրաինտերգման համաձայնագիրը, նա գործել է իր իրավասության շրջանակներում»,- ասել է Պուտինը:

Նրա կարծիքով, Ուկրաինայի նախագահը պահպանել է իր կյանքը՝ Ռուսաստան գալու որոշում կայացնելով. «Նկատի ունեմ, որ մահը ամենահեշտն է ազատվելու լեգիտիմ նախագահից դա էլ կլիներ»: