Հայաստանը չպետք է սպառողների հաշվին բյուջե լցնի, մարտի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը՝ մեկնաբանելով սննդամթերքը եւ կոսմետիկան դրոշմապիտակավորելու մասին կառավարության որոշումը:

Նա հիշեցրել է, որ նման բան նախորդ տարի արդեն  կիրառվել էր գարեջրի, ոչ ալկոհոլային ըմպելիքների եւ շշալցված խմելու ջրի  համար:

Պիպոյանը նշել է, որ դրաշմապիտակն արժե 2-3 դրամ, սակայն երբ այն սկսեցին սոսնձել 2013թ. հուլիսի 1-ից, ըմպելիքները թանկացան միանգամից 20-30 դրամով:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 1-ից դրոշմապիտակները նախատեսվում է տարածել մի շարք սննդամթերքների (կաթնամթերք, մրգային եւ բանջարեղենային պահածոներ, ձկնամթերք, մսամթերք, բուսական յուղ) եւ կոսմետիկայի վրա: