Եգիպտոսի դատարանը արգելել է երկրում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գործունեությունը, երկրում դրա ներկայացուցչությունները փակվում են:

Դատարանի որոշումը քննադատության է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների կողմից:

Որոշումը կայացվել է այն պատճառով, որ դատարանում հայց է ներկայացվել՝ պահանջելով արգելել խմբավորման գործունեությունը, քանի որ այն կապաված է եգիպտական «Մահմեդական-եղբայրներ» ծայրահեղական խմբավորման հետ: Հիշեցնենք, որ վերջինս դեկտեմբերին ճանաչվել էր ահաբեկչական կազմակերպություն, իսկ դրա գործունեությունը արգելվել էր, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը: