Վիկտոր Յանուկովիչը ողջ է ու դեռեւս ներկա կլինի նրանց թաղմանը, ովքեր նրա մահվան մասին կեղծ տեղեկություններ են տարածում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ նրա՝ այն բանից հետո, ինչ Յանուկովիչը ժամանել է Ռուսաստան, իրենք հանդիպել են. «Ես նրա հետ մեկ անգամ եմ հանդիպել՝ երկու օր առաջ: Նա կենդանի էր, ինչը նաեւ Ձեզ եմ մաղթում»: 

Ի պատասխան այն հարցին, թե ով է կանգնած Ուկրաինայում հեղաշրջման հետեւում, Պուտինը ընդգծլ է, որ հեղաշրջումը լավ նախապատրաստված էր եւ արեւմտյան լավ են ջանացել: Նա նաեւ նշել է, որ եթե Ուկրաինայի իշխանությունը ուժեղ լիներ ու վստահ լիներ իր վրա, ապա ազգայնականներին չէր հաջողվի հասնել իրենց նպատակին: