Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի Ռուսաստան այցի համար խոչընդոտներ չկան, մարտի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք միշտ եւ բավական հաջող աշխատել ենք Ուկրաինայի բոլոր իշխանությունների հետ, որոնք քաղաքական տարբեր հայացքներ են ունեցել:

Նա եկել է Ռուսաստան, ես եմ նրա մոտ գնացել, տարբեր իրավիճակներ են եղել՝ կապված համատեղ գործունեության հետ, վեճեր են եղել: Սակայն ընդհանուր առմամբ, դա կառուցողական աշխատանք էր: Ցանկանում է, թող գա, սակայն նա կառավարության ղեկավար չէ»,- հայտարարել է Պուտինը:

Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտնել էր Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին: