2014թ. փետրվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2013թ փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 91 170 ուղեւոր, ապա 2014թ փետրվարի ցուցանիշը կազմում է 100 356 ուղեւոր:
Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 14 տոկոս: 2014թ. փետրվարին կատարվել է 1385 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1219 չվերթի համեմատ:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ եթե 2013թ. փետրվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերը ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
2013թ. փետրվարին ժամանել է 40 հազար 882 մարդ, 2014թ. փետրվարին՝ 48 հազար 7 մարդ (աճը՝ 17 տոկոս): 2013թ. փետրվարին մեկնել է 50 հազար 288, 2014թ. փետրվարին՝ 52 հազար 349 մարդ (աճը՝ 4 տոկոս): Ընդամենը՝ 2013թ. 91 հազար 170, 2014թ. փետրվարին՝ 100 հազար 356 (աճը՝ 10 տոկոս):



























