Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդիպում է անցկացրել Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկիին։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլու-Կորսունսկի հանդիպման ժամանակ թուրք նախարարը հայտնել է, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար Թուրքիան կանի ամեն ինչ՝ շեշտելով, որ Թուրքիայի միակ ցանկությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն է եւ ներքին հարցերի արագ կարգավորումը։

Անկարայում Ուկրաինայի դեսպանն իր հերթին հիշեցրել է, որ Թուրքիան Ուկրաինայի ռազմավարական գործընկերն է՝ նշելով, որ Ղրիմում ծագած խնդրի կարգավորման գործում Թուրքիան աջակցում էՈւկրաինային։

Հանդիպումից հետո լրագրողները հարց են ուղղել ուկրաինացի դեսպան, թե Ռուսաստանի կողմից որեւէ ռազմական միջամտության ժամանակ Ուկրաինան ռազմական աջակցության համար Թուրքիային կդիմի՞, ինչին ի պատասխան դեսպանը նշել է, թե նման որոշում կայացնելու իրավունքը Ուկրաինայի իշխանություններին է, իսկ ինքը հուսով է, որ Ուկրիաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով։