Երեւանի Ներքին Չարբախի 19-ամյա բնակիչ Իվան Վ.-ն մեղադրվում է համալսարանի մուտքի մոտ Իզաբելլա Խ.-ին ապտակելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերի 12-ին: Ագրարային համալսարանի մուտքի մոտ Իվանը ապտակել է իր հարեւանուհուն՝ Իզաբելլա Խ.-ին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս:
Իվանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 12-ին:




























