ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 4-ին կազմել է 414.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.56 դրամով:

Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 569.59 դրամ (նվազել է 0.27 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.43 դրամ (աճել է 0.10 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 690.57 դրամ (նվազել է 1.59 դրամով):

Ոսկու գինը սահմանվել է 17,969.34 դրամ, արծաթի գինը՝ 285.75 դրամ, պլատինի գինը՝ 19,360.81 դրամ:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ից հայտնում են, թե բորսայում կայացել է 6 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 414.09 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.1 դրամ: