Ալկոհոլի հասանելիությունը հանգեցնում է հարբեցողության: Նման եզրակացության են հանգել ամերիկյան գիտնականները, որոնք ուսումնասիրել են ալկոհոլի օգտագործումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Թաիլանդը, Հարավային Կորեան, Շոտլանդիան, Մեծ Բրիտանիան, Մոնղոլիան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան, Պերուն եւ Վիետնամը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ այն երկրները, որտեղ հեշտությամբ կարելի է ալկոհոլ գնել օրվա ցանկացած ժամի, եւ որտեղ ալկոհոլի գները շատ բարձր չեն, հարբեցողության մակարդակով բարձր են մյուսներից:
Հետազոտության ընթացքում հարցում է անցկացվել, որին մասնակցել են միայն 18 տարեկանից բարձր անձինք: Գիտնականները համարում են, որ հետազոտության արդյունքները ավելի ճշգրիտ կլինեին, եթե դրան մասնակցեին նաեւ դեռահասները:



























