Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում մարտի 3-ին, ժամը 20.40-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1973 թ. ծնված Հրաչ Ա.-ն եւ հայտնել, որ 16-րդ թաղամասի թիվ 23 շենքի մոտ եղբոր տղան նռնակ է գտել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























