Երեկ՝ մարտի 3-ին Արեւշատ գյուղում ինքնասպանության դեպք է գրանցվել: Գյուղի Սուրեն անունով 73-ամյա բնակչին նույն օրը երեկոյան հարազատները հայտնաբերել են տան նկուղի աստիճաններից կախված վիճակում: Տարեց թոշակառուի ինքնասպանության պատճառների մասին առայժմ չի նշվում:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա առողջական խնդիրներ է ունեցել, հաշմանդամ էր: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանգամանքները պարզվում են:




























