Մարտի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են ստացվել, որ փետրվարի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 1956 թ. ծնված Աշոտ Վ.-ն իր անասնագոմի մոտ այրել է անասնագոմից դուրս բերված խոտերի մնացորդները, որի ժամանակ ուժեղ քամու պատճառով բռնկվել եւ մասնակիորեն այրվել են անասնագոմի վրա դարսված խոտի հակերը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը տարածվել է եւ մասնակիորեն այրվել են նաեւ հարեւանությամբ դարսված խոտի հակերը:

Նյութական վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: