Մարտի 3-ին, ժամը 04.30-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 23/Ա հասցեի մոտ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա կնոջ եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ավանի Հ. Հովհաննիսյան թաղամասում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 3-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 43/1 հասցեի դիմաց «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: