«ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան մարտի 4-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Երեւանի Դավիթ-Բեկի փողոցից գաջի գործարան տանող ճանապարհին բախվել է քարի եւ շրջվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























