Ռուսական հետախուզական օդանավի թռիչքը Սեւծովի վրայով ստիպել է Թուրքիային տագնապով օդ բարձրացնել 8 հատ F-16 կործանիչ։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ Ռուսաստանին պատկանող Իլ-20 հետախուզական օդանավը թռիչք է իրականացրել Սեւ ծովի ափերին մոտ, ինչի հետեւանքով թուրքական կողմը ստիպված է եղել օդ բարձրացնել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող 8 հատ F-16 կործանիչ։