Եգիպտոսի պաշտպանության եւ ռազմական արդյունաբերության նախարար Աբդել Ֆաթահ աս Սիսին հաստատել է առաջիկայում կայանալիք նախագահական ընտություններին իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ մտադրությունը՝ նշելով, որ չի կարող արհամարհել եգիպտացիների պահանջը, փոխանցում է Reuters-ը:
«Ես չեմ կարող երես թեքել եգիպտացիների մեծամասնությունից, որոնք պահանջում են, որպեսզի ես առաջադրեմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին», - հայտնել է աս Սիսին՝ երկրի զինվորական դպրոցների շրջանավարտների առաջ ելույթ ունենալիս, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ըստ Եգիպտոսի օրենսդրության՝ ապրիլի կեսերին նախատեսված նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար Աբդել Ֆաթահ աս Սիսին պետք է հրաժարվի նախարարի պաշտոնից:




























