Մարդու կողմից կանաչ եւ կապույտ գույների տարբերակման համար պատասխանատու է գլխուղեղի ճակատային հատվածը: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները:
Միաժամանակ այլ գույների տարբերակումը տեղի է ունենում ուղեղի տեսողական հատվածում, որը գտնվում է ուղեղի ծոծրակային մասում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նման եզրակացության գիտնականները կարողացել են գալ շնորհիվ այն բանի, որ մի քանի կամավորներ համաձայնել են մասնակցել փորձարկմանը, որի ընթացքում գիտնականները գույների տարբերակման ժամանակ նրանց գլխուղեղը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի են ենթարկել:



























