Գրոհայինները, որոնք այսօր՝ մարտի 4-ին գրավել էին Իրաքի Սամարայի քաղաքային խորհրդի շենքը, անվտանգության ուժերի գրոհի ժամանակ պայթեցրել են իրենց, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ, հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:
Տեղի իրավապահներին խոսքով՝ ոստիկանի հագուստով երկու ահաբեկիչներ ներխուժել են քաղաքային խորհրդի շենք այն բանից հետո, երբ դարպասների պոտ պայթել է նրանց հանցակիցը: Քաղաքապետարանի աշխատակիցները հայտնվել են պատանդին կարգավիճակում:
Երբ անվտանգության ուժերի մարտիկները շրջափակել են շենքը, ներսում գտնվող գրոհայինները պայթեցրել են իրենց, որի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել մոտ 50 մարդ: Վիրավորների շարքում է քաղխորհրդի ղեկավարի տեղակալ Ամար Ահմեդը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























