Միլանի դատարանը թույլ չի տվել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին լքել երկիրը՝ մասնակցելու Դուբլինում կայանալիս ԵԺԿ կոնգրեսին:
Նա չի կարող հեռանալ երկրից՝ կապված «Մեդիասեթ» ընկերության գործի վերջնական դատավճռի հետ: Դատարանը Բելռուսկոնիին մեղավոր է ճանաչել խարդախության ու այդ ընկերությունը չարաշահելու մեջ: Դատավճռի կայացումից հետո նրա անձնագիրն առգրավվել է, ինչը նրան թույլ չի տալիս արտերկիր մեկնել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Բացի այդ, երկրի օրենսդրությունը դատվածության պատճառով թույլ չի տալիս Բեռլուսկոնիին մասնակցել ընտրություններին, այդ թվում՝ Եվրախորհրդարանի: Նախորդ տարի կրկին դատավճռի պատճառով քաղաքական գործչին հեռացրել էին սենատից:




























