Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է երկու թուրք լրագրողների իրավունքների խախտումը՝ կապված զրպարտության վերաբերյալ գործի հետ: Դատավճիռը կայացվել է նրանց բացակայության ժամանակ: Այս մասին ասվում է դատարանի՝ այսօր հրապարակված որոշման մեջ:
Դատական նյութերի համաձայն՝ լրագրողները առանց ընթացակարգին մասնակցելու դատապարտվել էին փոխհատուցում վճարելու՝ Թուրքիայի ՌԾՈՒ նախկին գլխավոր հրամանատար Գյուվեն Էրկայի հասցեին քննադատություններ հնչեցնելու հետ: Հայցվորներն արդեն մահացած ծովակալի մերձավորներն են եղել:
2003-ի հունվարին դատարանը վճռել է պատասխանող կողմի բացակայության պայմաններում, հայցվորների օգտին տաս հազար եվրոյի փոխհատուցում սահմանել: Դատարանը վճռել է, որ լրագրողները շատ հեռուն են գնացել ՝ քննադատելով մահացածին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունիսին 2003-ին ծովակալի ընտանիքը դիմել է դատարան՝ պահանջելով պատասխանողների նկատմամբ հարկադրանքի միջոցներ ձեռնարկել՝ փոխհատուցում վճարելու հարցով:
Լրագրողները 2005-ի հունվարին դիմել էին Եվրոպական դատարան՝ բողոքելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (ազատ արտահայտման իրավունք) խախտման դեմ: Դատարանը ճանաչել էր դիմողների իրավունքների ոտնահարման փաստը:




























