Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են էներգետիկ ըմպելիքները վաճառքը վարչական, ուսումնական, սպորտային առողջարարական հաստատություններում, հաղորդում է Arab news պարբերականը՝ նշելով, որ առողջության համար վնասական այդ արտադրանքի դեմ պայքարը միայն դրանով չի ավարտվում:
Թագավորությունում ամբողջությամբ արգելված է նմանատիպ ապրանքների գովազդը, իսկ արտադրող ընկերություններին արգելված է հասարակական ու սպորտային միջոցառումներ ֆինանսավորել:
Երկրի մշակույթի եւ տեղեկատվության նախարար Աբդել ալ-Հուջան ընդգծել է, որ արգելքը տարածվում է բոլոր տեսակի գովազդների վրա՝ տպագիր, հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ դրսում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դրանից զատ, կառավարությունը պարտադրել է արտադրող ընկերություններին փաթեթավորման վրա տեղեկատվություն տեղադրել, որը նախազգուշացնում է այդ ապրանքների վնասակարության մասին:




























