Իզուր չենք մենք ասում, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեր լսողական հիշողությունն ավելի թույլ է, քան տեսողականը:

Փորձարկման ժամանակ նրանք ցույց են տվել, որ լսողական հիշողությունն ավելի արագ է ջնջվում, քան տեսողականը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Դա նշանակում է, որ հիշողության ձեւավորման ժամանակ լսողական եւ տեսողական խթաններին ուղեղը տարբեր ուղիներ է օգտագործում: