Բրազիլացի գիտնականները նույնականացրել են մարդու ուղեղի երկու հատվածները, որոնք պատասխանատու են բարության զգացմունքի համար: Նույնականացված հատվածներից առաջինը գլխուղեղի կիսագնդի այն հատվածն է, որն, ինչպես պարզվում է, պատասխանատու է մարդկանց հանդեպ զգացմունքների դրսեւորման համար, նրանց հետ միությունների եւ փոխազդեցության այլ տարրերի համար, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Երկրորդ հատվածը գլխուղեղի վերջութային միջուկն է, որն ապահովում է կարեկցանքի զգացմունք: Գիտնականների խոսքով՝ այդ հատվածները միասին պատասխանատու են այսպես կոչված «բարության» համար:



























