Կիեւում տեղի ունեցած իրադարձությունները հանգեցրին նրան, որ Ուկրաինային դաշնություն դառնալու երկար գործընթաց է սպասում, իսկ հետո կձեւավորվի համադաշնություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մաթեուշ Պիսկորսկին:
Լեհ քաղաքագետի համոզմամբ՝ չի բացառվում, որ նշված գործընթացների վերջին քայլը լինի Ղրիմի անջատումն Ուկրաինայից: «Դա կարող է տեղի ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման բացակայության դեպքում»,-պարզաբանել է Պիսկորսկին:
Ղրիմը, ըստ նրա, սկզբում կհայտարարի Ուկրաինայի կազմից դուրս գալու մասին, իսկ հետագայում կարող է ցանկություն հայտնել ընդգրկվել ՌԴ կազմում:




























