4G համացանցի ծառայությունների տրամադրման համար ենթակառույցների զարգացման մակարդակով Չինաստանն առաջ է անցել եվրոպական բոլոր երկրներից:

Հաղորդում են, որ չինաստանում արդեն 300 հազար բազային կայան են կառուցել, տարվա ավարտի դրանց թիվը կարող  է հասնել 1 մլն-ի, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով The Financial Times-ին:

Իրենց հերթին բջջային կապի եվրոպական օպերատորները մտահոգված են ոլորտում իրենց ետ մնալու պատճառով: Բարսելոնայում փետրվարին անցկացված Mobile World Congress-ում եվրոպական ընկերություններն իրենց մտահոգությունն էին հայտնել 4Gցանցի տարածման տեմպերի նվազման կապակցությամբ: Այս պահին, Եվրամիության տարածքում բազային կայանների թիվը տատանվում է մի քանի տասնյակ հազարի միջեւ:

Նշենք, որ գերարագ 4G ինտերնետը Չինաստանում հայտնվել է անցյալ տարի դեկտեմբերին: