ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի 2 մլրդ դոլար հատկացնել՝ «Գազպրոմի» պարտքը փակելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, հայտարարել է ԵՄ էներգետիկայի հացերով հանձնակատար Գյուտեր Էթինգերը, հաղորդում է GlobalPost-ը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ժամկետանց պարտքերը վճարումը օրակարգի առաջնահերթ հարցերից է եւ կընդունվի չորեքշաբթի:
Ավելին, ԵՄ-ն պատրաստ է ինքն Ուկրաինայի գազ մատակարարել, հավելել է Էթինգերը: Ուկրաինային պատրաստ են աջակցել նաեւ այլ երկրներ. ԱՄՆ-ն առաջարկում է մեկ մլրդ դոլար:
ԵՄ պաշտոնյաները պատրաստվում են համաձայնագրի մանրամասները մշակել վաղը՝ մարտի 6-ին:
«Բրյուսելն արդեն Ուկրաինային 610 մլն եվրո է առաջարկել: Հաղորդվում է, որ ԵՄ-ն կարող է եւս 500 մլն եվրո հատկացնել: Արեւմուտքն ու Ռուսաստանը սառը պատերազմի ոճով են հարաբերվում: Այդուհանդերձ, նախատեսվող օգնությունը այն 25 մլրդ եվրոն չէ, որի կարիքն, ըստ Ուկրաինայի կառավարության, ունի իրենց երկիրը: Կառավարությունը այս տարի ԱՄՀ-ից 15 մլրդ եվրո է ակնկալում»,-գրում է պարբերականը:
Կիրակի «G7»-ի երկրների ֆինանսների նախարարները հայտարարել են, որ մտադիր են աջակցել Ուկրաինայի տնտեսությանը, պայմանով, որ նա կհամաձայնի իրականացնել ԱՄՀ-ի առաջարկած տնտեսական բարեփոխումները:




























