ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա կարող է ավարտվել նրանով, որ այլ երկրները երես թեքեն Ռուսաստանից՝ փոխանակ ավելի մոտենան նրան:

Նրա խոսքով՝ Ուկրաինան կարող է բարեկամ լինել եւ Արեւմուտքի, եւ Ռուսաստանի համար: Օբաման նաեւ նշել է, որ Պուտինը պետք է առաջնորդվի այլ իրավաբանների խորհուրդներով, որոնք իր գործողությունների վերաբերյալ տարբեր եզրակացություններ են անում, հաղորդում է Washington Post-ը:

ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ ողջ աշխարհում վստահ են, որ Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, եւ որ ուժը չպետք է օգտագործվի Ուկրաինայի ներսում ազդեցություն ունենալու համար: