Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 4-ի երեկոյան Ղրիմի հարցով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի եւ գլխավորապես Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

Թուրքիայի վարչապետը զրույցի ժամանակ նշել է, թե սկիզբ առած ճգնաժամը պետք է հաղթահարվի միջազգային իրավունքի եւ միջպետական հարաբերությունների հիմնարար սկզբունքների հիման վրա:

Էրդողանի խոսքով՝ Ղրիմի հիմնական բնակչությունը՝ թաթարներն ու ռուսները պետք է ուկրաինացիների հետ միասին խաղաղությամբ պետք է իրենց կյանքը շարունակեն: Էրդողանը պնդել է, թե Ուկրաինայում խնդրի կարգավորումը գլխավորապես ուկրաինացիների պարտականություննե է՝ հավելելով, թե Ուկրաինայում անկայունությունը բացասաբար է ազդելու ամբողջ տարածաշրջանի վրա: