ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մարտի 4-ին Մադրիդում հանդպում է անցկացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Twitter-ում ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Էշթոնը «երեք ժամվա ընթացքում հետաքրքիր երկխոսություն է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»:
Ինչպես նշում է AFP-ը, ԵՄ դիվանագիտական աղբյուրը երկխոսությունն անվանել է օգտակար՝ ընդգծելով, որ զրույցը ժամից ավել է տեւել:
Հիշեցնենք, որ ԵՄ արտահերթ գագաթաժողովը նշանակվել է մարտի 6-ին Բրյուսելում եւ այն պետք է քննարկի Ղրիմում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերությունները:




























