Սեփական կամքը թելադրել չկարողանալու ափսոսանքը գերիշխում է առողջ դատողությանը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում՝ կապված պատժամիջոցների սպառնալիքների հետ, որոնք հնչեցրել են ԱՄՆ պաշտոնական անձինք: Ինչպես նշում է ռուսական ԱԳՆ ներկայացուցիչը, ամեն անգամ, երբ ինչ-որ բան է տեղի ունենում, «ինչը չի տեղավորվում ամերիկյան սխեմայում, գտնվում են նրանք, ովքեր դեմ չեն դիմել «պատժամիջոցների մահակին»:

«Դա նրանց մոտ արդեն ինչ-որ ռեֆլեքսի է նմանվում: Մեզ «լուրջ հետեւանքներով» են սպառնում: Խոստանում են նոր միջոցներ, նույնիսկ չնայած նրան, որ վնասն անխուսափելիորեն երկկողմանի կլինի: Հույզերն ու ափսոսանքը, որ չի հաջողվում սեփական կամքը թելադրել, ուրիշներին ենթարկել իրենց պատկերացումներին, թե որն է պատմության «ճիշտ» կամ «սխալ» կողմը, գերիշխում են առողջ դատողության եւ տրամաբանության նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Լուկաշեւիչի խոսքով՝ նման դիրքորոշումը վկայում է այն մասին, որ նման քաղաքական գործիչներին դավաճանում է 21-րդ դարի բազմաբեւեռ աշխարում արագ փոփոխվող գործերի իրական դրության հավասարակշռված ընկալման զգացումը:

«Մենք բազմիցս փաստները ձեռքներիս եւ իրավական հիմքերով բացատրել ենք ամերիկացիներին, թե ինչու իրենց միակողմանի պատժամիջոցները չեն տեղավորվում քաղաքակիրթ հարաբերությունների ստանդարտների մեջ: Անհրաժեշտ արդյունքը չկա: Նշանակում է, ստիպված ենք պատասխանել եւ պարտադիր չէ հայելային ձեւով: Ինչպես միշտ նման իրավիճակներում, որոնք հրահրում է Վաշինգթոնն իր չմտածված եւ անպատասխանատու գործողություններով, ընդգծում ենք, դա մեր ընտրությունը չէ»,-ասել է Լուկաշեւիչը: