Ուկրաինան խորհրդակցություններ է սկսել Ռուսաստանի հետ՝ նախարարների մակարդակով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է «Ինտեֆաքսը»:

Նրախոսքով՝ խորհրդակցությունները «շատ դանդաղ» են ընթանում, բայց «առաջին քայլերն արված են»: Նա ընդգծել է, որ Մոսկվայի հետ «նոր ոճով շփվելու» Ուկրաինայի տրամադրվածությունը, որը հիմնված է Կիեւի կողմից իր արտաքին քաղաքական վեկտորն ինքնուրույն ընտրելու իրավունքը հարգելու վրա:

Ավելի վաղ, մարտի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դեռեւս մարտի 1-ին ՌԴ կառավարությանը հանձնարարել է նախարարների մակարդակով վերսկսել շփումները Կիեւի հետ, որպեսզի աջակցի Ուկրաինայի կառավարությանը տնտեսության վերականգնման հարցում:

Ռուսաստանը Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները հակասահմանադրական հեղաշրջում է համարում: Դրա պատճառով Մոսկվան սառեցրել է ավելի վաղ Կիեւին խոստացած վարկը, իսկ «Գազպրոմը» հրաժարվել է Ուկրաինային գազի զեղչ տրամադրել: