ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում կինը մահացել է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ 18 տարի առաջ ավտոպատահարի հետեւանքով զոհվել էր իր երկվորյակ քույրը: Ինչպես հաղորդում է Huffington Post-ը, 29-ամյա Սարա Սանագանը նույնպես վթարի հետեւանքով է զոհվել. նրա մեքենան բախվել է բեռնատարի: Բախման հետեւանքով գլխի վնասվածք է ստացել, որ պատճառով էլ մահացել է:
Նա որդի ուներ: Բեռնատարի վարորդը փոքր վնասվածքներ է ստացել: Այն մասին, թե արդյոք նա պատասխանատվության կենթարկվի, հայտնի չէ:
Մահացածի քույրը՝ 11-ամյա Քերին, մահացել է 1996թ.-ի մայիսի 26-ին: Նա վախճանվել է այն բանից հետո, երբ նրան՝ ընկերուհու եւ ընկերոջ հետ միասին, ովքեր գիշերը տանից փախել էին, վրաերթի էր ենթարկել «պիկապը»:




























