Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է միջմայրցամաքային բալիստիկ PC-12M «Տոպոլ» հրթիռի փորձակման մասին:

Փորձնական թեստը կատարվել է Ասրտախանի մարզի <Կապուստին Յար> պոլիգոնում, մարտի 4-ին: Հրթիռը խոցել է պայմանական թիրախը Ղազախստանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մեկնարկի նպատակը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հեռանկարային մարտական զինվածության փորձարկումն է: Հրթիռի ուսումնական մարտական մասը նախատեսված ճշգրտությամբ խոցել է պայմանական թիրախը «Սարի Շագան» զորամասում»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասել են, որ Վաշինգթոնը նախապես տեղեկացվել է հրթիռի փորձարկման մասին, իսկ նախնական զգուշացումն արվել է նախքան Ուկրաինայում ճգնաժամը, հաղորդում է Reuters-ը: