«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ 5-րդ բրիգադի սպառազինության գծով հրամանատարի օգնական Ֆրունզե Ավագյանը՝ «Պալկովնիկը», հայտարարել էր, թե 1990-1991 թվականներից Տարոն Մարգարյանը մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան պատերազմին եւ զենք է մատակարարել առաջին գիծ։
Այդ ժամանակ, սակայն Տարոն Մարգարյանը 12-13 տարեկան է եղել։ Երեկ Արարատյան թեմի առաջնորդարանում audiobook.am ինտերնետային կայքի շնորհանդեսի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նրանից հետաքրքրվեցինք հերոսական անցյալի մանրամասների մասին։
Պարոն Մարգարյան, դժվար չէ՞ր արդյոք 12-13 տարեկանում զենք մատակարարել Ղարաբաղյան պատերազմի առաջին գիծ։
Դա անհեթեթություն է։ Ճիշտ է, ես էլ եմ ԵԿՄ անդամ, բայց Աստված չանի, եթե վաղը մեր սահմաններում խնդիր լինի, պատրաստ եմ մասնակցել։
Այսինքն, մանկահասակ տարիքում զենքեր չե՞ք տարել Ղարաբաղ։
Դա անհեթեթություն է, նման բան չի եղել։ Ո՞վ է ասել, ես չգիտեմ։ Ես հերքում եմ այդ սուտ լուրը։ Իսկ ինչ մնում է ԵԿՄ անդամ լինելուն, բազմիցս հայտարարվել է, որ ԵԿՄ անդամագրվելու համար պարտադիր չէ պատերազմի մասնակից լինելը։ Մենք սոցիալապես անապահով մարդկանց էլ ենք օգնում, կռվածների ընտանիքներին էլ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























