Բուհերի դասախոսները եւ պատմաբանները բաց նամակ են գրել` ի պաշտպանություն Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի` պրոֆեսոր Անդրեյ Զուբովի, որն աշխատանքից հեռացվել էր Ուկրաինայի նկամամբ Ռուսաստանի դիրքորոշումը քննադատող հոդվածի հրապարկվելուց հետո: Նամակը մարտի 5-ին հրապարակվել էր «Համալսարանական համերաշխության» արհմիության կայքում, հայտնում է lenta.ru-ն:

Նամակի հեղինակները բողոքում են «քաղաքական դրդապատճառներով» Անդրեյ Զուբովին հեռացնելու  սպառնալիքի դեմ: Նամակում ասվում է, որ չնայած ՄԳԻՄՕ-ի ղեկավարությունը  մեղադրելու պաշտոնական  պատճառները չի նշել, Զուբովին հասկացրել են, որ  պատճառը «Վեդոմոստի» թերթում հրապարակած իր հոդվածն է:

Մարտի 4-ին Անդրեյ Զուբովին աշխատանքի էր հրավիրել Տարաս Շեվչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարանը:

Հիշեցնենք,  տեղեկությունը, որ ՄԳԻՄՕ-ի ռեկտորը աշխատանքից հեռացնում է 62-ամյա փիլիսոփայության պրոֆեսոր Անդրեյ Զուբովին, հայտնի էր դարձել մարտի 4-ին: Ընդ որում` աշխատանքից հեռացնելու պաշտոնական պատճառը չէր նշվում:  Հայտնի չէ նաեւ, թե ստորագրված է արդեն Զուբովին աշխատանքից հեռացնելու հրամանը, թե` ոչ: ՄԳԻՄՕ-ի ղեկավարությունը դեռ մեկնաբանություններ չի անում: 

Նշենք, որ մարտի 1-ին Զուբովը «Վեդոմոստի» թերթում հոդված էր հրապարակել, որտեղ քննադատել էր Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները: Զուբովը ռուսական իշխանությունների գործողությունները համեմատել էր 1938թ. Երրորդ ռեյխին Ավստրիայի միացման հետ եւ նախազգուշացրել  ռուսական զորքերը Ղրիմ մտցնելու ծանր հետեւանքների մասին: Զուբովը նշել էր, որ  այդ դեպքում Մոսկվայի հարաբերությունները Արեւմուտքի եւ հենց Ուկրաինայի հետ կվատանան երկար տարիներ, իսկ Ռուսաստանին կսպառնա տնտեսական քաոս եւ մեկուսացում: