Չինաստանի Կոմկուսի ԿԿ-ի նոյեմբերի համագումարում ազգային տնտեսության բարեփոխումների ծրագիր է ընդունվել։
Ըստ զեկույցի` Չինաստանի պաշտպանական ծախսերը 2014թ. կազմելու են 802,2 միլիարդ յուան (132 միլիարդ դոլար), որը 12,2% -ով գերազանցում է 2013 թ. ցուցանիշը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
2013 թ. ռազմական բյուջեն կազմոիմ էր 114 միլիարդ դոլար: Այն ժամանակ դրա ընդլայնումը 2012թ. համեմատությամբ կազմել էր 10,7%: Չինաստանի ռազմական ծախսերի աճը մտահոգիչ է մի շարք երկրների համար, հատկապես նրանց, ովքեր տարածքային տարաձայնություններ ունեն Պեկինի հետ: Սակայն, ըստ իշխանությունների հայտարարությունների, ՉԺՀ-ի ռազմական ծախսերը աճում են տնտեսական հնարավորություններին համապատասխան:
«Չինաստանն ավելի քիչ է ծախսում, քան անհրաժեշտ է` հաշվի առնելով Չինաստանի առաջ ծագած մարտահրավերները եւ սպառնալիքները», - նշել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի փորձագիտական հանփնաժողովի նախագահ Ին Չժոն: Նա նաեւ հավելել է, որ երկրի ՀՆԱ-ի հարաբերակցությամբ, Չինաստանը մինչ օրս 3 տոկոսով հետ է մնում միջազգային միջին ցուցանիշից: Չինաստանում այդ թիվը կազմում է 1,4%:




























