ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ռոբերտ Սերին ժամանել է Ղրիմ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի Նյու Յորքի գրասենյակից։
Մերձավորարեւելյան գործընթացի համակարգող Ռոբերտ Սերին հունվարին եւ փետրվարին գլխավոր քարտուղարի խնդրանքով մի քանի անգամ այցելել էր Ուկրաինա։
Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ում խորհրդակցություններից հետո գլխավոր քարտուղարը Սերիին հանձնարարել է ուղեւորվել Ղրիմ՝ փաստերը ճշտելու առաքելության շրջանակում, հայտնում է ЛІГА –ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը։
Մարտի 1-ին Սերին հայտարարել էր, թե Ղրիմի իշխանությունների հետ զրույցից հետո հասկացել է, որ Ղրիմ այցելելն անհնար է։՜




























