ԵԱՀԿ-ն ռազմական դիտորդների խումբ է ուղարկում Ուկրաինա: Մարտի 4-ին, Վիեննայում նման որոշում են կայացրել ԵԱՀԿ 20 երկրները:

Հաղորդվում է, որ միջազգային դիտորնդրեը, որոնք Ուկրաինա են մեկնում այսօր՝ մարտի 5-ին, պետք է պարզություն մտցնի Ղրիմում ռազմական կազմավորումների գործողություններում:

Նշվում է, որ ԵԱՀԿ ռազմական դիտորդների առաքելության կազմում կլինեն բունդեսվերի երկու սպաներ: Դեռեւս անհայտ է, թե արդյոք ռազմական դիտորդներին թույլ կտան մտնել Ղրիմի տարածք, հաղորդում է Deutsche Welle-ն:

Հավելենք, որ մարտի 5-ին մեկնարկող ՆԱՏՕ-Ռուսաստանի բանակցությունների գլխավոր թեման կլինի հենց Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: