Լիբիական կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել վերջին լիբիական թագավոր Իդրիս Մուհամեդ աս-Սանուսիին, որը երկիրը ղեկավարում էր նախքան Մուամար Քադաֆիի ռազմական հեղաշրջումը եւ միապետի ամբողջ նախկին ունեցվածքը փոխանցել նրա ժառանգներին:

Ինչպես հաղորդվում է, կառավարության որոշման մեջ նշվում է, որ «այդ միջոցներն ուղղված են վերականգնելու այն անձանց, որոնք տուժել են Քադաֆիի պուտչի ժամանակ՝ 1969թ»: Լիբիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացիությունը վերադարձնել ինչպես միապետին, այնպես էլ նրա բարեկամներին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Sky news-ը: