Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 4-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երեւան հատվածի 31-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 32 LU 601 համարանիշի ավտոմեքենան (տեղափոխում էր հանքանյութ) կողաշրջվել է, ինչից վարորդ՝ 34-ամյա Գոռ Սարգսյանը մահացել է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Ս.-ի դին:




























