Վաշինգթոնի բնակիչներն այսուհետ կարող են տանը մարիխուանայի փոքր ծավալներ պահել՝ առանց մտահոգվելու քրեական հետապնդման համար: Նոր օրինագծի համձայն՝ 28 գրամ կամ ավելի քիչ մարիխուանա պահելու համար նախատեսվում է տուգանք՝ 25 դոլարի չափով: Նույնքան տուգանք վճարում են նեւ սխալ ավտոկայանման համար:

Ավելի վաղ այդքան մարիխուանա պահելը համարվում էր քրեական հանցանք, որի համար տուգանքը հասնում էր հազար դոլարի ու ենթադրում էր նաեւ մինչեւ կես տարի ազատազրկում:

Քրեական պատասխանատվության հետ կապված՝ օրենք իր ուժը պահպանում է նրանց համար, ովքեր մարիխուանան օգտագործում են հասարակական վայրերում: Այդ դեպքում տուգանքը կազմում է 500 դոլար, ազատազրկում՝ մինչեւ վաթսուն օր, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: