ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի միջոցով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավճակը: Կողմերը կարեւորել են իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ուղիղ բանակցությունները, հաղորդում է Սպիտակ տունը:
«Երկու երկրների առաջնորդները իրենց անհանգստությունն են արտահայտել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտման կապակցությամբ եւ համաձայնության եկել, որ հարկավոր է հակամարտության դեէսկալացիա, այդ թվում՝ երկրում միջազգային դիտորդների տեղակայման, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ ուղղակի բանակցությունների նախաձեռնման միջոցով»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Օբաման ու Մերկելը նաեւ կողմ են արտահայտվել Ուկրաինայի կառավարությանը տրամադրվելիք օգնությանը, որը պատրաստվում է կայունացնել տնտեսությունն ու նախապատրաստվել մայիսին կայանալիք ընտրություններին:




























