ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդը համարվող քաղաքում՝ Լոս Անջելեսում, քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել հասարակական վայրերում, ներառյալ ռեստորաններում, բարերում եւ գիշերային ակումբներում էլեկտրոնային ծխախոտի օգտագործումն արգելող որոշմանը:

Օրենքն ուժի մեջ կմտնի քաղաքապետ Էրիք Գարսեթիի կողմից ստորագրվելուց հետո 30 օրվա ընթացքում: Նմանատիպ արգելքներ արդեն գործում են Նյու Յորքում եւ Չիկագոյում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտի վաճառքի բիզնեսը գնահատվում է 80 մլրդ դոլար: Փորձագետների կարծիքով՝ էլեկտրոնային ծխախոտը կարող է իրական ծխախոտ ծխելու խթան հանդիսանալ: