Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 5-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Հրշեջ-փրկարարները պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերել են 79-ամյա Շ. Խ.-ի դին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.58-ին, մարվել՝ 06.21-ին: Այրվել են 6 քմ տնտեսական իրեր եւ բազմոցը՝ մասամբ:




























