Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 5-ին, ժամը 08.00-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցի թիվ 18 շենքի բնակիչներ՝ 37-ամյա Ս. Ջ.-ն , 23-ամյա Ա. Վ.-ն եւ 57-ամյա Գ. Մ.-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























